Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ակնայում Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակիցը պայթել է ականի վրա

Ակնայում Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակիցը պայթել է ականի վրա
Հասարակություն
12:00, 06 август 2021
Արցախի գրավյալ տարածքներում ադրբեջանցիների՝ ականի վրա պայթելու հերթական դեպքն է գրանցվել։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այսօր` ժամը 09։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության տարածքների ականազերծման գործակալության ՝ANAMA-ի աշխատակից Ֆարիդ Ալիևը Ակնայի (Աղդամի) շրջանում ճանապարհը ականազերծելիս պայթել է հակահետևակային ականի վրա՝ ստանալով տարբեր ծանրության վնասվածքներ։ Նա հոսպիտալացվել է։

Նշենք, որ վերջերս ականազերծման գործակալության ևս մի աշխատակից էր պայթել ականի վրա, այս անգամ Ջրականում։

Ադրբեջանի Գլխավոր դատախազության վերջին տվյալներով՝ 2020թ-ի նոյեմբերի 10-ից հետո Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով մահացել է ադրբեջանցի 7 զինծառայող ու 23 քաղաքացիական անձ, տարբեր վնասվածքներ են ստացել 91 զինվորական ու 34 քաղաքացիական անձ։