Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 430 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 430 նոր դեպք
Հասարակություն
11:26, 14 август 2021
Հայաստանում օգոստոսի 14-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 430 նոր դեպք, առողջացել է 214 մարդ, գրանցվել մահվան 7 դեպք: Օգոստոսի 13-ին կատարվել է 7077 թեստավորում։ Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: 

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 234 227 դեպք, որոնցից 222 397-ն` առողջացած, 4685-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6013 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 428 670 թեստավորում: