Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 40+10 ծրագիրը կշարունակվի մինչև տարեվերջ. ընդլայնվում է նաև շահառուների թիվը. Նարեկ Մկրտչյան

«ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 40+10 սոցիալական աջակցության ծրագիրը կշարունակվի ևս 9 ամսով՝ ապրիլից մինչև դեկտեմբեր»,- Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը և հավելեց, որ նոր նախագծով ընդլայնվում է շահառուների շրջանակը:

Նրա խոսքով՝ շահառու են դառնում նաև 2020-ից հետո տեղահանված ընտանիքները՝ շուրջ 6000 մարդ, ինչպես նաև ընտանիքներում նոր ծնված երեխաները:

Արձագանքելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերջին տվյալներով՝ աշխատանքի ընդունված ԼՂ-ից տեղահանվածների թիվը գերազանցում է 10 հազարը՝ 11.800 մարդ: