Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է առաքելու Գազայի հատվածի բնակիչներին

ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է առաքելու Գազայի հատվածի բնակիչներին
Հասարակություն
11:57, 28 март 2024
Կառավարության այսօրվա նիստում քննարկվում է Գազայի հատվածից Ռաֆահի անցակետում գտնվող շուրջ 1.5 մլն մարդկանց մարդասիրական օգնություն հատկացնելու հարցը: 

«Այդ նպատակով պահուստային ֆոնդից ՆԳՆ-ին հատկացվելու է շուրջ 19 մլն դրամ՝ մթերք և դեղեր ձեռք բերելու համար: Քանի որ մարդասիրական օգնության տեղափոխումն ապահովում է ՊՆ-ն, առաջարկվում է նաև ՊՆ-ին հատկացնել համապատասխան միջոցներ»,- հայտարարեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը: 

Ինչպես նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հումանիտար բեռի առաքման մասին ինքը հայտարարել է Եգիպտոս կատարած պաշտոնական այցի ընթացքում: «Գազայի բնակչությանը հումանիտար օգնություն հասցնելու հարցում նաև Եգիպտոսի աջակցությանը կարիքն ունենք, և այցի ընթացքում մենք այդ պայմանավորվածությունը ձեռք բերեցինք»,- ասաց վարչապետը: