Քաղաքացիակենտրոն
լրատվություն

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան
Հասարակություն
20:12, 28 март 2024
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԼՂ լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում գործում է վտարանդի կառավարություն։

«Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանելն ապահովի, 200 մարդու կենդանի հրկիզման սահմռկեցուցիչ ու ամոթալի դրվագն ունենալով իր անցյալում, խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին․․․

Ասեք՝ տեղ է հասել, իջնելու ժամանակն է»,- ասված է գրառման մեջ։