Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կրոկուս»-ի ահաբեկչության հետևանքով մահացել է հայազգի Կարեն Ենգիբարյանը. նա օգնել է մարդկանց փրկվել

«Կրոկուս»-ի ահաբեկչության հետևանքով մահացել է հայազգի Կարեն Ենգիբարյանը. նա օգնել է մարդկանց փրկվել
Հասարակություն
17:44, 29 март 2024
 «Կրոկուս Սիթի Հոլլ»-ի ահաբեկչության հետևանքով մահացել է հայազգի Կարեն Ենգիբարյանը: Նա մեկն էր այն ոչ անտարբեր անցորդներից, ովքեր օգնում էին մարդկանց փրկվել «Կրոկուս»-ից։ Նա շմոլ գազ է շնչել և սաստիկ մրսել, քանի որ իր բաճկոնը տվել է տուժողին։  35-ամյա Կարենն աշխատում էր արտաքին գովազդ տեղադրող ընկերությունում և ողբերգության պահին գտնվել է «Կրոկուս»-ից ոչ հեռու։

Համերգասրահի տանիքին ծուխ է տեսել ու վազել դեպի գլխավոր մուտք։ Նա դուրս է բերել մարդկանց ծխից, հասցրել բժիշկների մոտ ու դարձյալ հետ գնացել։ Կարենը տուժողներից մեկին տվել է իր վերնազգեստը, իսկ տուն է վերադարձել միայն առավոտյան։

Արդյունքում տղամարդը ուժեղ շնչել է շմոլ գազ և մրսել. շտապօգնության ժամանման պահին ջերմաստիճանը եղել է 38,5: Կարենին հոսպիտալացրել են սուր շնչառական վարակ ախտորոշմամբ, նրա ինքնազգացողությունը վատացել է հաջորդող օրերին։

Ցավոք, նրան փրկել չի հաջողվել։ Վաղը Հայկական տաճարի համալիրում տեղի կունենա Կարենի հետ վերջին  հրաժեշտը։ Տղան հաճախել է եկեղեցի, օգնել մաքրել տաճարը և մասնակցել է պատարագի։ Երեք տարի առաջ նա ամուսնացել է, մանկուց երկրպագում էր Մոսկվայի «Սպարտակին»։