Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մատաղիսից հայտնաբերվել է ևս 2 աճյուն. ԱԻՊԾ

Մատաղիսից հայտնաբերվել է ևս 2 աճյուն. ԱԻՊԾ
Հասարակություն
18:39, 10 сентябрь 2021
Մատաղիսից հայտնաբերվել է ևս 2 աճյուն։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են հյուսիսարևելյան թևում՝ Մատաղիսում:

Հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1662 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,- ասված է հաղորդագրության մեջ։