Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հադրութում հայտնաբերվել է ևս 1 աճյուն

Հադրութում հայտնաբերվել է ևս 1 աճյուն
Հասարակություն
19:49, 06 сентябрь 2021
Հադրութի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում` հայտնաբերել է ևս մեկ աճյուն:

Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՆԳ ԱԻՊԾ-ն։

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1657 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։