Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրիում տեղի է ունեցել «Աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնահարցերը Հայաստանում և լուսաբանման առանձնահատկությունները» խորագրով սեմինար՝ լրագրողների համար

Գյումրիում  տեղի է ունեցել «Աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնահարցերը Հայաստանում և լուսաբանման առանձնահատկությունները» խորագրով սեմինար՝ լրագրողների համար
Հասարակություն
12:53, 11 октябрь 2021
Հոկտեմբերի 9-ին Գյումրիում  տեղի է ունեցել «Աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնահարցերը Հայաստանում և լուսաբանման առանձնահատկությունները» խորագրով սեմինար՝ լրագրողների համար։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար կազմը սեմինարի մասնակիցներին ներկայացրել է 2021թ.-ի հուլիսի 1-ից վերոնշյալ ոլորտում Տեսչական մարմնին վերապահված նոր լիազորությունները։ Նշենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում Տեսչական մարմինն ամբողջական վերահսկողություն է իրականացնում աշխատանքային օրենսդրության նկատմամբ։

Լրագրողներին ներկայացվել են Աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները, աշխատողների առողջության և անվտանգության ապահովման ու վերահսկողության արդյունքներով արձանագրված խախտումների վերլուծությունը, բուժօգնության և սպասարկման ոլորտում աշխատանքային յուրահատկությունները, աշխատողների դերը բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության բնագավառում։

ԱԱՏՄ ներկայացուցիչները պատասխանել են լրագրողների հարցերին։