Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սամվել Ալեքսանյանը և մյուս շաքարավազ ներկրողները հրավիրվել են ՄՊՀ՝ շաքարավազի գնաճի համար

Սամվել Ալեքսանյանը և մյուս շաքարավազ ներկրողները հրավիրվել են ՄՊՀ՝ շաքարավազի գնաճի համար
Հասարակություն
13:30, 02 ноябрь 2021
Գործարար Սամվել Ալեքսանյանի ընկերության ներկայացուցիչները հրավիրվել են ՄՊՀ՝ շաքարավզի գնաճի համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ 

Նշենք, որ շաքարավազի շուկայում ուսումնասիրություններ են իրականացվում, վարույթի շրջանակներում շաքարի ներկրմամբ զբաղվող երեք խոշոր ընկերությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ Սամվել Ալեքսանյանը, հրավիրվել են ՄՊՀ։

«Մեր աշխատանքը պետք է գնահատվի այն հանգամանքով, որ կենտրոնացվածությունը շաքարավազի, կարագի շուկայում էականորեն նվազել է»,- նշեց նա։