Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խախտումները չարձանագրելու համար անսթափ վարորդը պարեկային ոստիկաններին փող է առաջարկել

Խախտումները չարձանագրելու համար անսթափ վարորդը պարեկային ոստիկաններին փող է առաջարկել
Հասարակություն
18:45, 13 ноябрь 2021
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 02.00-ին, պարեկային ոստիկանները, ամրագոտին ամրակապած չլինելու համար վարչական արձանագրություն կազմելու նպատակով, Բագրատունյաց փողոցում կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։

Պարզվել է՝ 42-ամյա վարորդը եղել է անսթափ և չի ունեցել ավտոմեքենայի հաշվառման վկայագիր։

Նշված հանգամանքները ոստիկանների կողմից չարձանագրելու համար վարորդը նրանց փող է առաջարկել, ինչի համար բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:

Հանգամանքները պարզվում են։

Կատարվում է քննություն։