Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս նախագծով խթանում ենք պատվաստումային քաղաքականությունը աշխատողների շրջանում. Հերիքնազ Տիգրանյան

Այս նախագծով խթանում ենք պատվաստումային քաղաքականությունը աշխատողների շրջանում. Հերիքնազ Տիգրանյան
Հասարակություն
16:05, 07 декабрь 2021
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, մեկնարկած ԱԺ հերթական նիստում այժմ քննարկվում է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

«Սա ևս մեկ խթան է, որպեսզի պետությունը իր վարչական միջամտությամբ մարդկանց հակի դեպի պատվաստումները: Եթե մինչև հիմա նրան թողել ենք իր կամային գիտակցությանը, որպեսզի նա գա ինքնագիտացման առ այն, որ համավարակից հաջողությամբ դուրս գալու ելքը պատվաստումն է, ապա պետությունը, ազդելով նաև նրա այլ իրավունքների վրա, փորձում է նրան հակել դեպի պատվաստումները»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:

Նա հավելեց, որ նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն է ստացել: