Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցիները անիծում են Սոնա Ազիզովային՝ Մալենայի հետ գրկախառնվելու համար. Տեսանյութ

Ադրբեջանական հասարակությունը չափազանց բացասաբար է արձագանքել Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում  Ադրբեջանի ներկայացուցիչ Սոնա Ազիզովայի կողմից հայաստանցի հաղթող Մալենային շնորհավորելուն և նրան գրկելուն, գրում է Инфотека 24-ը։

«Պետք չէր շնորհավորել։ Եթե երակներում ադրբեջանցու արյուն է հոսում, պետք է ատել հայերին՝ ամբողջ էությամբ։ Նահատակների հոգիները մեզ չեն ների»,  «Թող նահատակների երեխաների անեծքը, որոնք որբ են մնացել, հասնի ձեզ ու ձեր նմաններին», «Սա քաղաքական քայլ էր, հասկացեք ի վերջո։ Դա արվել է նրա համար , որպեսզի «մեր լեզուն երկար լինի»՝ միջազգային հանրության առաջ»։ Ահա այսպիսի մեկնաբանություններ են տեղ գտել սոցցանցում պատանի երգչուհիների գրկախառնության տեսանյութի վերաբերյալ, գրում է Инфотека 24-ը։ 

«Օրերս ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Հայաստանի գործով վճիռ է կայացրել ընդդեմ Ադրբեջանի, որով Բաքվին պարտավորեցրել է հրաժարվել թշնամանքի և ատելության լեզվից։ Ադրբեջանցի մասնակցի շնորհավորանքը ոչ այլ ինչ է, քան համաշխարհային հանրությանը մոլորեցնելու և ցույց տալու փորձ, որ, իբր, Ադրբեջանում հայատյացություն չկա», - նշում է կայքը՝ հավելելով, որ ադրբեջանցիներն իրենք էլ են դա քաջ գիտակցում, սակայն նույնիսկ քաղաքական նպատակները նրանց չեն ստիպել թաքցնել հայ ժողովրդի հանդեպ ատելությունը։

Կայքը գրում է, որ հատկանշական է, որ Բաքվում կրկին մանիպուլյացիայի գործիք են դարձել երեխաները․ «Ավելի վաղ մենք բազմիցս գրել ենք ադրբեջանցի երեխաների մոտ հայատյացության աճեցման մասին, որի գագաթնակետը դարձավ Բաքվի ամոթալի «ավարի պուրակը», որտեղ ծնողները երեխաներին բերում էին զոհված հայ զինվորների սաղավարտների և մոդելների սաղավարտների մոտ՝ նկարվելու համար»։