Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ մահվան ելքով

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ մահվան ելքով
Հասարակություն
11:30, 28 декабрь 2021
Դեկտեմբերի 27-ին ժամը 20:30-ին Մարտակերտի շրջանի Գետավանի տեղամասային հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ժամը 20:25-ին իրենց մոտ է տեղափոխվել Հարությունագոմեր համայնքի 20-ամյա բնակիչ Ռ.Մ.-ն՝ մարմանական տարբեր աստիճանի վնասվածքներով, իսկ նույն համայնքի 23-ամյա բնակիչ Ե.Ա.-ն՝ մահացած վիճակում:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության և քննչական կոմիտեի օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում, Ե. Ա.-ն վարելով «Տոյոտա պրադո» մակնիշի ավտոմեքենան, Գետավան-Հարությունագոմեր ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվելով ճամփեզրի բետոնե արգելապատնեշին՝ կողաշրջվել, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն: