Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկ օրում 1 մլն դեպք ԱՄՆ-ում․ գրանցվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդ

Մեկ օրում 1 մլն դեպք ԱՄՆ-ում․ գրանցվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդ
Հասարակություն / Աշխարհ
22:55, 04 январь 2022
Կորոնավիրուսի դեպքերի առավելագույն թիվ՝ ավելի քան 1 միլիոն, գրանցվել է ԱՄՆ-ում վերջին 24 ժամվա ընթացքում,տվյալները հաղորդում է Ջոնս Հոփկինսի համալսարանը։

Համաձայն տվյալների՝ 2022 թվականի հունվարի 3-ին երկրում հայտնաբերվել է COVID-19-ի 1 082 549 դեպք։ Նշվում է, որ սա համաճարակի սկզբից մեկ օրում գրանցված առավելագույնն է։ Նույն օրը մահացել է 1688 մարդ։Ընդհանուր առմամբ, համաճարակի ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել է COVID-19-ի ավելի քան 56 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 827 հազար դեպք։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում համաճարակային իրավիճակի բարդացումներ են կանխատեսվում՝ կապված նոր omicron շտամի տարածման հետ, որն, ինչպես ենթադրվում է, ավելի կայուն է գոյություն ունեցող պատվաստանյութերից: