Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրաձգության աշխարհի չեմպիոնը մահացել է որսի ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով

Հրաձգության աշխարհի չեմպիոնը մահացել է որսի ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով
Հասարակություն
14:27, 08 январь 2022
Ստենդային հրաձգության աշխարհի չեմպիոն իտալացի Քրիստիան Գիլին մահացել է դժբախտ պատահարի հետևանքով։ Այդ մասին տեղեկացնում է իտալական ANSA գործակալությունը. գրում է armsport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հունվարի 6-ին 19-ամյա մարզիկը որսի էր դուրս եկել Պիզայի մոտակայքում։

Երբ Գիլին կռացել է՝ վերցնելու հրացանը, նա պատահաբար կրակել է իր որովայնին։ Նրա ընկերները շտապօգնություն են կանչել, իտալացուն տեղափոխել են հիվանդանոց, սակայն վիրահատության ժամանակ նա մահացել է։

Գիլին դարձել է 2021 թվականի պատանիների ստենդային հրաձգության աշխարհի չեմպիոն թիմային և խառը վարժություններում, ինչպես նաև երեք ոսկի է նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում։