Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեղ համայնքի հովիվն ու նրա 340 ոչխարները հայտնվել են ադրբեջանական կողմում

Տեղ համայնքի հովիվն ու նրա 340 ոչխարները հայտնվել են ադրբեջանական կողմում
Հասարակություն
18:42, 13 январь 2022
Սյունիքի մարզի Տեղ համայնքի 53-ամյա հովիվն ու նրա մի քանի հարյուր ոչխարներն այսօր հայտնվել են ադրբեջանական կողմում։ Այս տեղեկությունը Civic.am-ի հետ զրույցում հաստատեցին Սյունիքի Տեղ համայքնի ղեկավար Դավիթ Ղուլունցի աշխատակազմից։ Հովիվը հավանաբար ոչխարներին արածեցնելով է հասել է սահման կամ հատել է սահմանը։

Դավիթ Ղուլունցը մեզ հետ զրույցում ասաց, որ այժմ բանակցությունների մեջ են Տեղի բնակչին եւ 340 ոչխարներին վերադարձնելու ուղղությամբ և հստակ տեղեկություն կհայտնեն մեկ ժամից։