Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինքնատիպ այս շինությունները, որոնք բացառապես կառուցվում են կավացեխից ու բնական շինանյութերից, հրաշալի օրինակ են Արցախում էկոտուրիզմի զարգացման․ Արտակ Բեգլարյան

Ինքնատիպ այս շինությունները, որոնք բացառապես կառուցվում են կավացեխից ու բնական շինանյութերից, հրաշալի օրինակ են Արցախում էկոտուրիզմի զարգացման․ Արտակ Բեգլարյան
Հասարակություն
12:44, 14 январь 2022
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել․

Վերջերս այցելել ենք Ասկերանի շրջանի Լուսաձոր համայնքում Арутюн Акопян-ի նախաձեռնությամբ կառուցվող «քաղաք անտառում» ճամբար: Ինքնատիպ այս շինությունները, որոնք բացառապես կառուցվում են կավացեխից ու բնական շինանյութերից, հրաշալի օրինակ են էկոտուրիզմի զարգացման, և, առհասարակ, բնության գրկում կոլորիտային միջավայր ստեղծելու առումով: 

Հարությունը մինչև պատերազմն է Ռուսաստանից տեղափոխվել Արցախ և ապրում էր Հադրութում, վարում էր անհատական բլոգ Արցախի մասին: Հատկանշական է, որ նա իր այս նախագիծը սկսել է իրականացնել պատերազմից հետո, որը, կարծում եմ, մեր կողքին ու մեզ հետ ապրող մարդկանց ուժեղ կամքի, տոկունության և աշխատասիրության արտահայտման լավագույն ձևն է: Նա ամեն ինչ կառուցում է անձամբ՝ ստեղծագործական միտքը ներդաշնակեցնելով բնության գեղեցկության հետ:

Այս տեսակ մարդկանց կարիք շատ ունենք այսօր, ավելի քան երբևէ: Պետք է ամեն կերպ խթանել նախաձեռնողականությունը և կանգնել նման մարդկանց կողքին: 

Դե ինչ, անհամբերությամբ սպասենք ճամբարի բացմանը և այնտեղ միջոցառումների իրականացմանը: