Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Խրամորթ համայնքից Այգեստան գյուղում ժամանակավոր բնակություն հաստատած տեղահանված ընտանիքներին

Արցախի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Խրամորթ համայնքից Այգեստան գյուղում ժամանակավոր բնակություն հաստատած  տեղահանված ընտանիքներին
Հասարակություն
16:51, 11 апрель 2022
Ուշադրության կենտրոնում պահելով ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով տուժած ընտանիքներին՝ 2022 թվականի ապրիլի 8-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից տեղահանված և Այգեստան գյուղում  ժամանակավոր բնակություն հաստատած ընտանիքներին:

Արձագանքելով Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ գրառմանը՝ այցի շրջանակներում ՄԻՊ ներկայացուցիչներին են միացել նաև Արցախում գործող «Էմպատիա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբանները։

Պաշտպանի ներկայացուցիչների կողմից դիտարկվել են տեղահանված և ժամանակավորապես Այգեստան գյուղում բնակություն հաստատած ընտանիքների՝ կանանց, երեխաների և տարեցների կեցության պայմանները, սնունդը, հոգեբանական վիճակը: 

ՄԻՊ աշխատակազմի կողմից տեղահանվածներն իրազեկվել են ստեղծված իրավիճակում Կառավարության համապատասխան ծրագրերի մասին՝ ուղղված նրանց սոցիալ-հոգեբանական իրավիճակի մեղմացմանը։

Արձանագրված խնդիրները Պաշտպանի կողմից ներկայացվել են պետական լիազոր մարմիններին։