Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանը և ԱԱԾ-ին՝ հավաքագրել հասարակական կարգը խախտած քաղաքացիների տվյալները և դրանք փոխանցել ՊՆ

Կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանը և ԱԱԾ-ին՝ հավաքագրել հասարակական կարգը խախտած քաղաքացիների տվյալները և դրանք փոխանցել ՊՆ
Հասարակություն
12:16, 04 май 2022
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Այս օրերին ՀՀ ոստիկանությունը պարբերաբար փողոցից բերման է ենթարկում հասարակական կարգը խախտած քաղաքացիներին, որոնց մի մասը, ենթադրաբար, եռամսյա վարժական հավաքներից և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած կոնտինգենտն է։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը հավաքագրել նշված քաղաքացիների տվյալները և դրանք փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարությանը, որն էլ իր հերթին կօգտագործի այս «լավ պատրաստված», պարզ հրահանգներ կատարելու ունակ երիտասարդներին՝ մեր բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու և նրանց Հայաստանի ու Արցախի սահմանների անվտանգության պահպանման գործում ներգրավելու նպատակով։

Հավելեմ, որ շուտով ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի կունենա այս թեմայով աշխատանքային քննարկում։