Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սա պատմություն է, թե ինչպես մեկ նախաձեռնող կարող է ամբողջովին փոխել միջավայրը. Հայկ Խանումյանը՝ Արցախում տեխնոդպրոցի ստեղծման մասին

Սա պատմություն է, թե ինչպես մեկ նախաձեռնող կարող է ամբողջովին փոխել միջավայրը. Հայկ Խանումյանը՝ Արցախում տեխնոդպրոցի ստեղծման մասին
Հասարակություն
11:36, 19 июнь 2022
Արցախի Ազգային վերածնունդ կուտակցության նախագահ Հայկ Խանումյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Արցախի Մարտունու շրջանի 4 գյուղերում գործունեություն ծավալող «Ես» կրթական հիմնադրամը ՌեԱրմենաիայի միջոցով 70 միլիոն դրամ է հավաքել Հաղորտի փոքրիկ գյուղում տեխնոդպրոցի ստեղծման համար։ Երեկ մասնակցում էինք դպրոցի բացմանը։ 3 տարի առաջ Ստեփանակերտից Մուշկապատ գնացած ծրագրավորող Աշոտ Ավանեսյանի ստեղծած կրթական կենտրոնի երեխաներն արդեն սեփական փոքրիկ ծրագրավորման ընկերությունն ունեն Հաղորտի գյուղում։ «Ես»-ի ծրագրերի կենտրոնացումը Հաղորտիում մեծապես կապված է նաև այս փոքրիկ գյուղի ղեկավարի նախաձեռնողականությամբ և տարբեր նորարական ծրագրերի աջակցությամբ՝ չնայած համայնքի սուղ միջոցներին։

Առաջիկայում Հաղորտին տեխնոդպրոցի արշավի շնորհիվ ձեռք բերած ընկերների միջոցով պատրաստվում է ենթակառուցվածքային և համայնքային ծրագրերի համար նոր գումարներ ներգրավել։ 

Սա պատմություն չէ գումարների կամ տեխնոդպրոցի մասին։ Սա պատմություն է, թե ինչպես մեկ նախաձեռնող, նպատակասլաց երիտասարդ կարող է ամբողջովին փոխել միջավայրը, նոր շունչ տալ հանգչող գյուղերին։