Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԲԸՏՄ-ն արձանագրել է օդի աղտոտման դեպքեր

ԲԸՏՄ-ն արձանագրել է օդի աղտոտման դեպքեր
Հասարակություն
12:11, 12 июль 2022
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ վերջին օրերին Երևան քաղաքում և հարակից մարզերում իրականացվել է փոշու արտանետումները նվազեցնելուն ուղղված կանխարգելիչ լայնածավալ միջոցառում։

Վերահսկողական աշխատանքների ընթացքում արձանագրվել է տարբեր մակնիշի ավտոտրանսպորտային միջոցներով առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխման 16 դեպք։

Իրականացվել են բացատրական աշխատանքներ։ Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողական միջոցառումները շարունակվում են։