Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չօգտագործել ալկոհոլ, չծանրաբեռնվել, սահմանափակել տեխնիկայի օգտագործումը. ինչպես դիմակայել շոգին

Չօգտագործել ալկոհոլ, չծանրաբեռնվել, սահմանափակել տեխնիկայի օգտագործումը. ինչպես դիմակայել շոգին
Հասարակություն
11:16, 16 июль 2022
Ինչպես դիմակայել շոգին: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը ներկայացրել է բարձր ջերմաստիճանային պայմաններում արգելված ու թույլատրելի կանոններ:

Չի կարելի շատ սուրճ խմել, օգտագործել ալկոհոլ և ծխել, օգտագործել աղ ու շաքար պարունակող սննդամթերք: Շոգ եղանակին նաև պետք է խուսափել ծանր ֆիզիկական աշխատանքից, սինթետիկ հագուստ կրելուց: Սահմանափակել տեխնիկայի օգտագործումը:

Պետք է խմել առնվազն 2 լիտր ջուր, օգտագործել շատ միրգ ու բանջարեղեն, սահմանափակել տեխնիկայի օգտագործումը, կրել բամբակյա հագուստ: