Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում. հրազենային վիրավորումով բուժօգնության են տեղափոխվել տատ ու թոռ

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում. հրազենային վիրավորումով բուժօգնության են տեղափոխվել տատ ու թոռ
Հասարակություն / Իրավունք
22:28, 09 сентябрь 2022
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցի շենքերից մեկի բնակարանից հրազենային վնասվածքներով Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխել 2 քաղաքացու:

Ըստ աղբյուրի, վիրավորները տատ ու թոռ են: Թոռը, որը տղա է, 25 տարեկան է, տեղափոխվել է «Էրեբունի», իսկ  89-ամյա տատիկը՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոններ:Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը, ինչպես նաև ինչ հանգամանքներում են հրազենային վնասվածքներ ստացել:

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վիրավորներն են՝  25-ամյա Հարություն Ս.-ն և 89-ամյա Մարուս Մ.-ն, իսկ բնակարանում հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ: