Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2024 թվականին պետք է սկսենք մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը. վարչապետ

2024 թվականին պետք է սկսենք մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը. վարչապետ
Հասարակություն
11:34, 13 октябрь 2022
«Մենք մրցույթ ենք հայտարարել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի նոր կայարան կառուցելու համար, նախագծման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են»,- այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Կառավարության հերթական նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ նախագծի 1-ին փուլը ավարտվում է:

Նրա խոսքով՝ 2023 թվականի վերջին արդեն կունենանք պատրաստի նախագիծ և հնարավորություն կունենանք արդեն շինարարության մրցույթ հայտարարելու. «Մենք հստակ որոշում կայացրել ենք և պիտի գնանք այս ճանապարհով: Ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում: 2024 թվականին պետք է սկսենք մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը»:

Վարչապետը կարևորեց մետրոյի ուղևորահոսքերի ավելացումը և ծախսերի արդյունավետությունը. «Որևէ կոմպրոմիս չի լինելու»: