Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրդեհ՝ Ռուսաստանի արտգործնախարարության շենքում․ տեսանյութ

Մոսկվայի արտաքին գործերի նախարարության շենքում հրդեհի ահազանգ է հնչել, տուժածներ չկան․ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան․ գրում է rbc.ru-ն։
 
«Հնարավոր պատճառը կարճ միացումն է: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներն աշխատում են, զոհեր և վիրավորներ չկան։ Տեղեկությունը, թե «աշխատանքային տարածքում հրդեհ է բռնկվել», չի համապատասխանում իրականությանը։ Խոսքը նկուղային հարկերի մասին է»,- գրել է Զախարովան։
 
Ավելի վաղ 112 telegram ալիքը գրել էր, որ 25 մարդ տարհանվել է։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի