Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զորամասերից մեկում առանձնազրույցներ եմ ունեցել սպաների հետ․ Սուրեն Պապիկյան

Զորամասերից մեկում առանձնազրույցներ եմ ունեցել սպաների հետ․ Սուրեն Պապիկյան
Հասարակություն
21:38, 27 февраль 2023
Հանրապետության զորամասերից մեկը կատարած այցի ընթացքում առանձնազրույցներ եմ ունեցել սպաների հետ․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
 
«Լսել եմ զորամասի վարչակազմի, ստորաբաժանումների սպաներին հուզող հարցերը, ներկայացրել ԶՈւ բարեփոխումների փաթեթը: 
Հետաքրքրվել եմ զորքերի մարտական ծառայությամբ, մարտավարամասնագիտական պատրաստությամբ, տեսական ու գործնական հմտություններով: 

Զրույցների ընթացքում ծանոթացել եմ նաև սպաների սոցիալ-կենցաղային պայմաններին, վստահություն հայտնել, որ մեկնարկող ատեստավորման փուլի բարեհաջող հաղթահարումը հնարավորություն կտա էականորեն բարձրացնել սպայական, ենթասպայական և պայմանագրային կազմերի աշխատավարձերը»,- գրել է Պապիկյանը։