Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բնակարանն ամրագրել եմ 2021 թվականին, իսկ վարկի գումարի, կանխավճարի և այլնի մասին կներկայացնեմ հայտարարագրում. Սուրեն Պապիկյան

«Բնակարանը ես ամրագրել եմ 2021 թվականին, փաստաթուղթը ուզել եմ նաև համապատասխան կառուցապատողից, եթե անհրաժեշտություն լինի, կհրապարակեմ կամ կտրամադրեմ այն մարմիններին, ովքեր դրանով զբաղվում են»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով իր բնակարանի շուրջ առաջացած աղմուկի մասին՝ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
 
Նախարարը նաև տեղեկացրեց, որ իր գնածից ավելի էժան այդ տարածքում վաճառվել է ևս 300 բնակարան, և հավելեց, որ  հետևություններն անեն ներկաները կամ թող անեն այլ մարմիններ։
Սուրեն Պապիկյանը նաև ասաց, որ ինքը հայտարարագրով կներկայացնի, թե որտեղից իրեն գումարը, ումից է վերցրել, որ բանկից է վերցրել վարկը, որքան կանխավճար է վճարել, այդ կանխավճարը ինչի արդյունքում է գոյացել, ինքն այդքան աշխատավարձ ստանում է, թե չի ստանում, որտեղից է ունեցել իր հաշվի վրա այդքան գումար և այլն։

Մանրամասները՝ տեսանյութում