Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չորս մահ՝ կորոնավիրուսից․ գրանցվել է 166 նոր դեպք

Չորս մահ՝ կորոնավիրուսից․ գրանցվել է 166 նոր դեպք
Հասարակություն
11:13, 23 февраль 2021
Հայաստանում փետրվարի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  166 նոր դեպք, առողջացել է  231 քաղաքացի, մահացել՝ 4-ը: Մեկ օրում կատարվել է 2872 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 710 201-ի, այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170 672 դեպք, որոնցից 162 329-ն` առողջացած, 3171-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4366 պացիենտ: 

Այլ պատճառներով մահերի ընդհանուր թիվը 806 է: