Մեղրիի գնդի հրամանատար Արգամ Գևորգյանը սեփական զեկուցագրի համաձայն զորացրվել է

Հասարակություն
Մեղրիի գնդի հրամանատար Արգամ Գևորգյանը զորացրվել է՝ սեփական զեկուցագրի համաձայն։ Այս մասին Civic.am-ին հայտնեցին ՀՀ ՊՆ-ից։
Ըստ ՊՆ-ի՝ Արգամ Գևորգյանը զորացրվել է իր զեկուցագրի հիման վրա, զինվորական ծառայության երկարամյա կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու կապակցությամբ։
Հիշեցնենք, որ դեռեւս մեկ ամիս առաջ Մեղրիի և Մեհրաբի զորամասերի հրամանատարների ծառայողական պարտականությունների կատարումը դադարեցվել էր։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հաղորդել էին, որ նրանց նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։