Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շվանիձոր գյուղն ունի խմելու ջրի խնդիր և բնակիչները շուտով ստիպված կլինեն լքել իրենց պապենական տունը․ Տիգրան Համասյանը համերգ է կազմակերպել

Շվանիձոր գյուղն ունի խմելու ջրի խնդիր և բնակիչները շուտով ստիպված կլինեն լքել իրենց պապենական տունը․ Տիգրան Համասյանը համերգ է կազմակերպել
Մշակույթ
22:48, 05 март 2024
Ջազ դաշնակահար Տիգրան Համասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ապրիլի 21-ին Փսկու Խութի համերգից հետո մենք պատրաստվում ենք գնալ Շվանիձոր գյուղ՝ նվագելու խորհրդային ժամանակաշրջանի այս լքված մշակութային տանը։

Այս գեղեցիկ վայրն ունի որոշակի վերանորոգման կարիք, այլապես այն շուտով կվերանա։

Սակայն այս խնդրից զատ կա մեկ այլ կարևոր խնդիր։ Շվանիձոր գյուղն ունի խմելու ջրի խնդիր, և բնակիչները շուտով ստիպված կլինեն լքել իրենց պապենական տունը։

Ուստի եկեք այնպես անենք, որ թույլ չտանք նման բան։

Կհանդիպենք Շվանիձորում»։