Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հետաքրքիր է, բայց կարելի էր ավելի դասական. քաղաքացիները՝ Ազնավուրի արձանի մասին

Հայտնի է, որ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը մինչև տարեվերջ տեղադրվելու է Երևանի սրտում՝ նրա անվան հրապարակում: Այս մասին վստահեցրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Մեծանուն շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հայտարարվել էր բաց մրցույթ, որտեղ ընդհանուր առմամբ ստացվել էր 60-ից ավելի հայտ, իսկ ներկայացված մանրակերտերի տարբերակները գերազանցում էին 100-ը: 

Հանձնաժողովի քննարկման արդյունքում հաղթող է ճանաչվում Դավիթ Մինասյանի քանդակը։

Civic.am-ի նկարահանող խումբը հարցում է իրականցրել Երևանում` պարզելու, թե արդյոք քաղաքացիները տեսել են արձանի էսքիզը և ինչ կարծիք ունեն:

Քաղաքացիներից շատերը կարծում են, որ արձանը հետաքրքիր է, բայց կարելի էր ավելի դասական. նման մեծ արտիստներին պետք է ներկայացնել պարզ ու հստակ:

Մանրամասները՝ տեսանյութում

Աննա Դեինյան