Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկնարկում է Ֆրանկոֆոն կինոյի 7-րդ փառատոնը

Մեկնարկում է Ֆրանկոֆոն կինոյի 7-րդ փառատոնը
Մշակույթ
14:29, 13 март 2024
Մեկնարկում է Ֆրանկոֆոն կինոյի 7-րդ փառատոնը։

Միջոցառումը կազմակերպում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը/Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտը՝ Շվեյցարիայի, Բելգիայի և Կանադայի դեսպանությունների հետ գործընկերությամբ։

Մարտի 16-ից 24-ը կներկայացվի վերջին երկու տարիների արտադրության ֆրանկոֆոն ֆիլմերի էկլեկտիկ ընտրանի՝ կատակերգություն, դրամա, անիմացիոն և վավերագրական ֆիլմեր։

Եվ ինչպես միշտ՝
🚪Մուտքն ազատ է` ԱՆՎՃԱՐ
✅Ֆիլմերը կցուցադրվեն բնօրինակով՝ հայերեն կամ ռուսերեն ենթագրերով
📍Մոսկվա կինոթատրոն, Ազնավուրի հրապարակ
📋Ծրագիր՝
🎬Շաբաթ՝ մարտի 16-ին, ժամը 19:00-ին ➡️ «Կենդանիների թագավորությունը», ռեժ.՝ Տոմա Կայե և Պոլին Մունիե (Ֆրանսիա, 2023թ.) / Հայերեն ենթագրեր
🎬Կիրակի՝ մարտի 17-ին, ժամը 17:00-ին ➡️ «Շների և իտալացիների մուտքն արգելված է», ռեժ.՝ Ալեն Ուգետո (Ֆրանսիա, Բելգիա, Շվեյցարիա, 2022թ.) / Հայերեն ենթագրեր
🎬Երկուշաբթի՝ մարտի 18-ին, ժամը 19:00-ին ➡️ «Վայր ընկնող աստղը», ռեժ.՝ Դոմինիկ Աբել և Ֆիոնա Գորդոն (Բելգիա, 2023թ.) / Հայերեն ենթագրեր
🎬Երեքշաբթի՝ մարտի 19-ին, ժամը 19:00-ին ➡️ «Շան տղա», ռեժ.՝ Ժան-Բատիստ Դյուրան (Ֆրանսիա, 2023թ.) / Ռուսերեն ենթագրեր
🎬Չորեքշաբթի՝ մարտի 20-ին, ժամը 19:00-ին ➡️ «Աննիի զայրույթը», ռեժ.՝ Բլանդին Լընուար (Ֆրանսիա, 2022թ.) / Ռուսերեն ենթագրեր
🎬Հինգշաբթի՝ մարտի 21-ին, ժամը 19:00-ին ➡️ «Թողեք ինձ», ռեժ.՝ Մաքսիմ Ռապպա (Շվեյցարիա, 2023թ.) / Հայերեն ենթագրեր
🎬Ուրբաթ՝ մարտի 22-ին, ժամը 19:00-ին ➡️ «Օվկիանոս՝ հայացք ներսից», ռեժ.՝ Իոլանդա Կադրեն-Ռոսինյոլ և Մարի-Դոմինիկ Միշո (Կանադա, 2023թ.) / հայերեն ենթագրեր
🎬Շաբաթ՝ մարտի 23-ին, ժամը 19:00-ին ➡️ «Թորին և Լոկիտան» , ռեժ.՝ Ժան-Պիեռ և Լյուկ Դարդեն (Բելգիա, 2022թ.) / Հայերեն ենթագրեր
🎬Կիրակի՝ մարտի 24-ին, ժամը 17:00-ին ➡️ «Փոքրիկ Նիկոլան. ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար», ռեժ.՝ Ամանդին Ֆրեդոն և Բենժամեն Մասուբր (Ֆրանսիա, 2022թ.) / Հայերեն ենթագրեր։