Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ ժամանակակից պոետներն իրենց բանաստեղծությունները կընթերցեն Օպերային թատրոնի պատշգամբներից

Հայ ժամանակակից պոետներն իրենց բանաստեղծությունները կընթերցեն Օպերային թատրոնի պատշգամբներից
Մշակույթ
15:41, 19 март 2022
Պոեզիայի համաշխարհային օրը Հայաստանում կնշվի մաստշաբային միջոցառմամբ։ Մարտի 21-ին, ժամը 19:00 Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատշգամբներից հայ ժամանակակից պոետները կընթերցեն իրենց իսկ ստեղծագործությունները։
Միջոցառմանը  ժամանակակից պոետներ Հուսիկ Արան, Մհեր Արշակյանը, Արմեն Սարգսյանը, Թոնդրակը, Գևորգ Գիլանցը, Լուսինե Եղյանը և այլք հանրության համար կընթերցեն իրենց գործերը։

Միջոցառումը հնարավոր կլինի դիտել Ազատության հրապարակից։ Այն բաց է հանրության համար։

Միջոցառման նպատակն է էլ ավելի նպաստել պոեզիայի հանրահռչակմանն ու պոեզիայի նկատմամբ էլ ավելի մեծ հետաքրքրության առաջացմանը։
Նշենք, որ ամեն տարի մարտի 21-ին աշխարհում նշվում է Պոեզիայի համաշխարհային օրը։ Այս տոնը հռչակվել Է 1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։ Ինչպես նշվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ, տոնի ստեղծման նպատակն է «նոր լիցք և ճանաչում հաղորդել ազգային, տարածաշրջանային և միջազգային բանաստեղծական շարժումներին»։