Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շուշիի՝ հայկական ժառանգության խորհրդանիշ դարձած Սբ. Ղազանչեցոց եկեղեցին վտանգված է․ Հայ Ավետարանական եկեղեցու կոչը՝ սփյուռքին

Շուշիի՝ հայկական ժառանգության խորհրդանիշ դարձած Սբ. Ղազանչեցոց եկեղեցին վտանգված է․ Հայ Ավետարանական եկեղեցու կոչը՝ սփյուռքին
Մշակույթ
18:56, 07 май 2021
Ադրբեջանը եկեղեցու հետ կապված գործողություններ է իրականացնում՝ ակնհայտորեն խախտելով հայ հավատացյալների կրոնի ազատության իրավունքը։ Հայության նկատմամբ էթնիկ ատելությունը պետք է ունենա արձագանք միջազգային հանրության կողմից: Ուստի, մենք, որպես Հայաստանյաց Ավետարանական Եկեղեցի, մեր բողոքի ձայն ենք բարձրացնում ՝ կոչ անելով աշխարհասփյուռ ավետարանական համայնքին՝ հայ և օտարազգի, միանալ մեզ և գործուն միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգությունը ոչնչացնող վանդալիզմի դեմ, որպեսզի այս սպիտակ եղեռնը կանգնեցվի:

Սա այն նույն ձեռագիրն է, որը կիրառվեց Թուրքիայում, երբ Սբ. Սոֆիան վերածվեց մզկիթի։ Սա այն նույն ձեռագիրն է, որը տեսանք Ջուղայում, երբ ոչնչացվեցին հազարավոր խաչքարեր: Սա այն նույն ձեռագիրն է, որը Ցեղասպանության տարիներին աքսորի և էթնիկ բնաջնջման հետ զուգահեռ ոչնչացրեց հայ հոգևոր պատմամշակութային կոթողներ Արևմտյան Հայաստանում։

Կոչ ենք անում բոլոր հնարավոր միջոցներն ի գործ դնել, որպեսզի միջազգային հանրությունը սկսի արձագանքել այս իրավիճակին և ճնշումներ գործադրվեն՝ կանգնեցնելու այս աղետը: