Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր պատմության բովանդակությունը չի փոխվելու. Ժաննա Անդրեասյանը՝ «Հայոց պատմություն»-ը «Հայաստանի պատմություն» կոչելու մասին

Մեր պատմության բովանդակությունը չի փոխվելու. Ժաննա Անդրեասյանը՝ «Հայոց պատմություն»-ը «Հայաստանի պատմություն» կոչելու մասին
Գիտություն
11:23, 06 февраль 2024
«Հայոց պատմություն»-ը «Հայաստանի պատմություն» կոչելով մեր պատմության մասը կազմող բովանդակությունը չի փոխվելու: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին:

«Մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, և ՀՀ դպրոցներում պետք է անցնեն Հայաստանի պատմությունը: Անհեթեթ են այն դիտարկումները, թե «Հայաստանի պատմություն» կոչելով առարկայից դուրս է մնալու այն բովանդակությունը, որը կազմում է մեր պատմության մասը: Սա ամենևին բովանդակության մասին չէ, բովանդակությունը նույնն է՝ անկախ անվանումից: Անվանումը այն մեթոդաբանական դիտանկյունն է, որով մենք մոտենում ենք պատմության ուսուցանմանը»,- նշեց նախարարը:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ պատմության ուսուցանումը ամեն երկրում այդ պետության, երկրի քաղաքացիների ձևավորման գործընթաց է. «Եվ առաջնահերթ է, որ պատմության ուսուցանումը կազմակերպվի պետության առանցքի շուրջ՝ անկախ նրանից, թե այդ ժամանակաշրջաններում պետությունը եղել է, թե ոչ»:
 
Մանրամասն՝ տեսանյութում