Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԿԳՄՍՆ-ն հրապարակել է 2024 թ. հունվար ամսվա լավագույն ուսուցչի, տնօրենի, տեղակալի և խմբակավարի անունները

ԿԳՄՍՆ-ն հրապարակել է 2024 թ. հունվար ամսվա լավագույն ուսուցչի, տնօրենի, տեղակալի և խմբակավարի անունները
Գիտություն
18:28, 08 февраль 2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում 2024 թ. հունվար ամսվա լավագույնը ճանաչված ուսուցիչների, տնօրենների, տնօրենների տեղակալների, խմբակավարների անունները:

Հիշեցնենք, որ նոր նախաձեռնության շրջանակում յուրաքանչյուր ամիս կընտրվեն հանրակրթության ուսումնական հաստատությունների լավագույն աշխատակիցները հետևյալ 10 անվանակարգերում.

«Չափորոշչի ներդրմանն աջակցող լավագույն տնօրեն»

«Չափորոշչի ներդրմանն աջակցող տնօրենի տեղակալի պաշտոն զբաղեցնող լավագույն տեղակալ»
«Լավագույն խմբակավար»
««Հայոց լեզու և գրականություն» բնագավառի լավագույն ուսուցիչ»
««Հայրենագիտություն» բնագավառի լավագույն ուսուցիչ»
««Օտար լեզուներ» բնագավառի լավագույն ուսուցիչ»
«Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա (ԲՏՃՄ)» բնագավառի լավագույն ուսուցիչ»
««Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառի լավագույն ուսուցիչ»
««Արվեստ և արհեստ» բնագավառի լավագույն ուսուցիչ»
««Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի լավագույն ուսուցիչ»

Ըստ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված ընթացակարգի՝ յուրաքանչյուր մասնակից տարվա ընթացքում միայն մեկ անգամ է կարող հաղթող ճանաչվել նշված անվանակարգերից որևէ մեկում:

Ամբողջ տարվա ընթացքում լավագույն ճանաչված մասնակիցները տարեվերջին մասնակցում են տարվա լավագույնների մրցանակաբաշխությանը՝ արդեն իսկ ներկայացրած ծրագրերով և տեղեկատվությամբ:

Նախարարության կողմից ձևավորված հանձնաժողովի կողմից ընտրվում են յուրաքանչյուր անվանակարգի լավագույնները: Վերջինները պարգևատրվում և արժանանում են «Տարվա լավագույն» կոչմանը: