Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեսսին 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել «Բարսելոնայի» հետ

Մեսսին 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել «Բարսելոնայի» հետ
Սպորտ
16:54, 14 июль 2021
Մեսսին և «Բարսելոնան» համաձայնության են հասել նոր պայմանագիր կնքելու հարցում: Այս մասին հայտնում է Diario Sport-ը: 

Ըստ աղբյուրի՝ կողմերը 5 տարվա պայմանագիր կստորագրեն: Նախատեսվում էր կնքել 2 տարվա պայմանագիր, սակայն կողմերը որոշել են ավելի երկարաժամկետ ծրագրեր կազմել: 

Արգենտինացին վստահ է, որ ևս 5 տարի կկարողանա խաղալ բարձր մակարդակի վրա: Ակումբը նույնպես համաձայն է ֆուտբոլիստի հետ: 

Մեսսին 50 տոկոսով կրճատել է աշխատավարձի պահանջը: Մեսսին հասկանում է, որ ակումբը ֆինանսական խնդիր ունի և ընդառաջ է գնացել կատալոնացիների ղեկավարությանը: Ֆինանսական կողմը խնդիրներ չի առաջացրել բանակցությունների ժամանակ: 

Սպասվում է, որ պաշտոնապես այս մասին կհայտարարվի հուլիսի վերջին: