Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկ Մարտիրոսյանը` շախմատի Yerevan Open-ի 3-րդ մրցանակակիր

Հայկ Մարտիրոսյանը` շախմատի Yerevan Open-ի 3-րդ մրցանակակիր
Սպորտ
13:41, 19 октябрь 2021
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող շախմատի Yerevan Open միջազգային մրցաշարին զուգահեռ անցկացվեց կայծակնային շախմատի մրցաշար:

Դրան մասնակցեցին 8 երկրների 93 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում՝ 18 գրոսմայստեր: Կայացած 9 տուրից հետո երեք մասնակից վաստակեցին 7,5-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող ճանաչվեց 16-ամյա հնդիկ գրոսմայստեր Պրագնանանդհանը: Երկրորդ տեղը գրավեց նրա հայրենակից Հարշա Բրահակոտին, իսկ 3-րդը` մեր շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը:

Դասական մրցաշարում կայացած 5-րդ տուրից հետո աղյուսակը գլխավորում են չորս շախմատիստ, որոնք վաստակել են 4,5-ական միավոր: Այսօր կկայանան 6-րդ տուրի պարտիաները: