Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պեկին-2022. դահուկորդներ Կատյա Գալստյանի և Անգելինա Մուրադյանի արդյունքը՝ 10 կմ դասական ոճում

Պեկին-2022. դահուկորդներ Կատյա Գալստյանի և Անգելինա Մուրադյանի արդյունքը՝ 10 կմ դասական ոճում
Սպորտ
20:34, 10 февраль 2022
29-ամյա Կատյա Գալստյանը, որը մասնակցում էր իր երրորդ օլիմպիական խաղերին, 10 կմ մրցատարածությունը հաղթահարել է 34:37.5 րոպեում և 98 մասնակիցների պայքարում զբաղեցրել 74-րդ հորիզոնականը:

Իր առաջին օլիմպիական խաղերին մասնակցող Անգելինա Մուրադյանն էլ ցույց է տվել 39 րոպե 43.4 վայրկյան արդյունքն ու գրավել 94-րդ տեղը:
Գալստյանն ու Մուրադյանն ավարտել են ելույթները Պեկին-2022-ում: Օրերս Հայաստանի բազմակի չեմպիոն Կատյա Գալստյանն ուժերն էր չափել նաև արագավազքում (սպրինտ)՝ չհաղթահարելով որակավորման փուլը:

10 կմ դասական ոճում օլիմպիական չեմպիոնի կոչումը 28:06.3 արդյունքով նվաճել է նորվեգացի դահուկորդ Թերեզա Յոաուգը:
Վաղը՝ փետրվարի 11-ին, Հայաստանի ներկայացուցիչներից դահուկավազորդ Միքայել Միքայելյանը պայքարի դուրս կգա 15 կմ դասական ոճում: