Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շախմատի մասսայականացումը չի ճանաչում սեռ, տարիք, կարգավիճակ, քաղաքական հայացքներ․ մենք ստեղծում ենք միջավայր, որ այն իրավամբ վերաբերի յուրաքանչյուրին․ Մխիթար Հայրապետյան

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Երևանում մեկնարկեց աշնան ամենամեծ շախմատային փառատոններից մեկը։ «Երևան Օփեն» շախմատի միջազգային 4-րդ մրցաշարին մասնակցում են 292 շախմատիստներ 15 երկրներից՝ այդ թվում Իրանի Իսլամական Հանրապետությունից, Վրաստանից, Ռուսասատանից, Հնդկաստանից, Ուկրանիայից։ Նրանցից 55-ը միջազգային կոչում ուենցող շախմատիստներ են,  22-ը միջազգային գրոսմայստերներ։ Ուժեղագույն շախմատիստները կպայքարեն լավագույնի կոչման, ինչպես նաև՝ մրցանակային տեղերի համար: 

«Երևան Օփենին» մասնակցում են անվանի շախմատիստներ՝ այդ թվում Ռաֆայել Վահանյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մաքսիմ Լագարդը, Սիվուկ Վիտալին և այլոք։ 

Երևանն առաջին անգամ մրցաշարն ընդունել է 2017թ․-ին, երկրորդ անգամ՝ 2018-ին, իսկ վերջինը կայացավ նախորդ տարի: Տարեցտարի մասնակցիների շրջանակն ու աշխարհագրությունը մեծանում է:

Այս մրցաշարի մրցանակային ընդհանուր ֆոնդը 14 միլիոն դրամ է: Ա խմբի 1-ին տեղին բաժին կհասնի 2.600.000 դրամ: Կպարգևատրվեն 1-20 տեղերը: Մրցանակներ են սահմանված նաև կանանց միջև 1-ին և 2-րդ տեղը գրաված անձանց համար, 50+ տարիքի շախմատիստների միջև հաղթողը ևս կստանա մրցանակ։ Ինչպես նաև Բ խմբում մինչև 10 տարեկան հաղթողը ևս կստանա մրցանակ։ 
«Երևան Օփենի» հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։
 
Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ շախմատի մասսայականացումը չի ճանաչում սեռ, տարիք, կարգավիճակ, քաղաքական հայացքներ․ «Մենք ստեղծում ենք միջավայր, որ այն իրավամբ վերաբերի յուրաքանչյուրին»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում