Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց Մանուէլ Պետրոսյանին. այլ արդյունքներ

Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց Մանուէլ Պետրոսյանին. այլ արդյունքներ
Սպորտ
22:42, 18 январь 2023
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակում է Հայաստանի տղամարդկանց 83-րդ առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  6-րդ տուրում պարտություն կրեց մրցաշարային աղյուսակի առաջատար Մանուէլ Պետրոսյանն, ով զիջեց Ռոբերտ Հովհաննիսյանին:  Արամ Հակոբյանը գերազանցեց Սարգիս Սարգսյանին, Տիգրան Հարությունյանը` Զավեն Անդրիասյանին, Սամվել Տեր-Սահակյանը` Մամիկոն Ղարիբյանին, Արմեն Բարսեղյանը` Տիգրան Պետրոսյանին:

Մանուէլ Պետրոսյանը 4,5 միավորով մնում է մրցաշարային աղյուսակի առաջատարը: 4,5 միավոր ունեն Արամ Հակոբյանը և Սամվել Տեր-Սահակյանը:

Առաջնության ավարտին մնացել է 3 տուր: