Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Թալիբանը» եւ Հյուսիսային դաշինքը համաձայնության են եկել չհարձակվելու միմյանց վրա

«Թալիբանը» եւ Հյուսիսային դաշինքը համաձայնության են եկել չհարձակվելու միմյանց վրա
Աշխարհ
16:03, 26 август 2021
«Թալիբան» արմատական շարժումը եւ Հյուսիսային դաշինքը (Աֆղանստանի փրկության միացյալ ճակատը) համաձայնության են եկել ձեռնպահ մնալու ռազմական գործողություններից եւ հարձակումներ չկատարելու միմյանց վրա:

Օգոստոսի 26-ին այդ մասին հաղորդել Է Geo TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ կողմերը ձեռք բերված համաձայնությունների մասին օրվա ընթացքում կհայտարարեն մամուլի ասուլիսում: Աղբյուրների տվյալներով՝ «Թալիբանի» եւ Հյուսիսային դաշինքի պատվիրակությունների միջեւ հանդիպումները տեղի են ունեցել վերջին երկու օրվա ընթացքում Աֆղանստանի Փարվանի նահանգի Չարիքարում:

Սպասվում Է, որ Հյուսիսային դաշինքի հետ «Թալիբանի» համաձայնությունը կարող Է կանխել նրանց կողմնակիցների ընդհարումները Փանջշերի նահանգում, որը մնացել Է թալիբների վերահսկողության ներքո չգտնվող՝ Աֆղանստանի միակ տարածաշրջանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: