Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կուզենայի, որ այս ֆիլմը գոյություն չունենար... որ Ռուսաստանը չհարձակվեր Ուկրաինայի վրա». ռեժիսորը՝ «Օսկար»-ի արժանացած «20 օր Մարիուպոլում» ֆիլմի մասին

«Կուզենայի, որ այս ֆիլմը գոյություն չունենար... որ Ռուսաստանը չհարձակվեր Ուկրաինայի վրա». ռեժիսորը՝ «Օսկար»-ի արժանացած «20 օր Մարիուպոլում» ֆիլմի մասին
Աշխարհ
11:28, 11 март 2024
Լոս Անջելեսում կայացել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխությունը։

Ուկրաինացի լրագրող Մստիսլավ Չեռնովի «20 օր Մարիուպոլում» ֆիլմն արժանացել է «Օսկար»-ի «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում։ 

Ստանալով մրցանակը՝ ռեժիսորն ասել է. «Սա Ուկրաինայի պատմության մեջ առաջին «Օսկար»-ն է։ Դա պատիվ է ինձ համար: Բայց ես երևի պատմության մեջ առաջին ռեժիսորն եմ, ով այս բեմում կանգնած ասում է. «Կուզենայի, որ այս ֆիլմը գոյություն չունենար»: Ես կտայի այս մրցանակը, որպեսզի Ռուսաստանը երբեք չհարձակվեր Ուկրաինայի վրա»: