Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռիո դե Ժանեյրոյում ոստիկանության գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի

Ռիո դե Ժանեյրոյում ոստիկանության գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի
Աշխարհ
21:55, 25 май 2022
Ռիո դե Ժանեյրոյի ֆավելաներից մեկում ոստիկանության գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Globo հեռուստաալիքը։

Ավելի վաղ հաղորդվում էր 21 զոհի և հինգ վիրավորի մասին։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ սպանվածների մեծ մասը հանցագործ խմբավորումների անդամներ են։

Ոստիկանության գործողությունների նպատակն էր բռնել երկրի խոշորագույն կազմակերպված հանցավոր խմբավորումներից մեկի՝ Comando Vermelho-ի տեղի առաջնորդներին:

Ըստ լրատվամիջոցների՝ հատուկ գործողության պատահական զոհ են դարձել նաև տեղի 41-ամյա բնակիչը և մեկ անչափահաս։