Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զապորոժիեի ԱԷԿ-ում ցանկացած հետագա էսկալացիա կարող է հանգեցնել ինքնաոչնչացման. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Զապորոժիեի ԱԷԿ-ում ցանկացած հետագա էսկալացիա կարող է հանգեցնել ինքնաոչնչացման. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Աշխարհ
13:21, 25 август 2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կրկին իր խորը մտահոգությունն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Իր Twitter-ում նա գրել է, որ «ցանկացած հետագա էսկալացիա կարող է հանգեցնել ինքնաոչնչացման»՝ ակնհայտորեն նկատի ունենալով վթարի դեպքում մարդկանց անվտանգության համար ունեցած մասշտաբային հետևանքները:

«ՄԱԿ-ի քարտուղարությունը պատրաստ է աջակցել ցանկացած առաքելություն Կիևից ԱԷԿ»,- գրել է Գուտերեշը։

 Ռուսական զորքերը Զապորոժիեի ԱԷԿ-ը գրավել են մարտի սկզբից։ Վերջին շաբաթներին կայանը մշտապես ենթարկվում է հրետակոծությունների, Ուկրաինան և Ռուսաստանը այդ հարցում միմյանց են մեղադրում: