Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռումինիայում է 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ռումինիայում է 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Աշխարհ
19:03, 14 февраль 2023
Ռումինիայի հարավ-արևմուտքում փետրվարի 14-ին գրանցվել է 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Երկրի ֆիզիկայի զարգացման հետազոտությունների ռունինական ազգային ինստիտուտը:

Ըստ աղբյուրի՝ Ռումինիայի սեյսմոլոգները փետրվարի 13-ին արդեն գրանցել էին 5,2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը երկրի հարավ-արևմուտքում գտնվող Գորջ կոմսությունում է:

«Փետրվարի 14-ին` ժամը 15.16-ին, 40 կմ խորության վրա 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել»,- ասվում է ինստիտուտի կայքում։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Երկրաշարժը զգացվել է ոչ միայն Ռումինիայի մայրաքաղաքում, այլև հարևան Մոլդովայում: