Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի պաշտպանության նախարարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացին

Թուրքիայի պաշտպանության նախարարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացին
Տարածաշրջան
21:25, 16 ноябрь 2023
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Թուրքիայի խորհրդարանի բյուջետային պլանավորման հանձնաժողովում նախարարության 2024թ․-ի բյուջեի քննարկումների ժամանակ անդրադարձել է  Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, ինչպես նաև քուրդ զինյալների դեմ տարվող գործողություններին։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության հաստատմանն ուղղված մի նոր հնարավորության պատուհան է բացվել։ Հոսով ենք, որ Հայաստանը կգործի այդ գիտակցումով»,- նշել է նախարարը։

Անդրադառնալով  քուրդ զինյալների դեմ գործողություններին, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ, ապա ըստ Գյուլերի՝ 2015-ից ի վեր Թուրքիայում, Սիրիայում ու Իրաքում քրդական ուժերի դեմ իրականացված գործողությունների ընթացքում սպանվել է 39․211 զինյալ։  Իսկ այս տարի սպանված քուրդ զինյալների թիվը հասնում է 1868-ի։

Աղբյուր`    anadolugazete.com.tr

facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button