Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իբադօղլուի «հանցանքը» Ադրբեջանում կոռուպցիայի դեմ պայքարն է. ԱՄՆ կոնգրեսականը նրա կալանքը անվանել է «սատիրա»

Իբադօղլուի «հանցանքը» Ադրբեջանում կոռուպցիայի դեմ պայքարն է. ԱՄՆ կոնգրեսականը նրա կալանքը անվանել է «սատիրա»
Տարածաշրջան
12:58, 11 март 2024
ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ջեյմի Ռասկինը (Մերիլենդից) կարծում է, որ մեղադրանքները, որ Ադրբեջանի կառավարությունը օգտագործել է դոկտոր Ղուբադ Իբադօղլուին կալանավորելու համար (կեղծ փողեր պատրաստել կրոնական ծայրահեղականությանը աջակցելու համար), «այնքան կասկածելի և անհիմն են, որ դրանք կարելի է անվանել սատիրա»:

«Իբադօղլուի իսկական «հանցանքը» նրա նվիրվածությունն է Ադրբեջանում ժողովրդավարության, ազատության գործին և կոռուպցիայի դեմ պայքարը»,- ասել է կոնգրեսականը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում։

Ռասկինը այսպիսով դարձավ դոկտոր Իբադօղլուին «անհապաղ» ազատ արձակելու Ադրբեջանի կառավարությանն ուղղված կոչով հանդես եկող վերջին ամերիկացի կոնգրեսականը: Նա  Իբադօղլուին անվանել է «խիզախ դեմոկրատ, փայլուն տնտեսագետ»:  

«Ես միանում եմ Կոնգրեսի իմ գործընկեր անդամներին, ԱՄՆ Պետդեպարտամենտին, Բաքվում ԱՄՆ դեսպանատանը, ԱՄՆ ակադեմիական հաստատություններին և կազմակերպություններին, Եվրախորհրդարանին և միջազգային հանրության այլ ներկայացուցիչների՝ հայտնելով իմ խորը մտահոգությունը դոկտոր Իբադօղլուի առողջական վիճակի վերաբերյալ, և պահանջում եմ նրան անհապաղ ազատ արձակել»,- ասել է կոնգրեսականը։