Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ադրբեջանը պատրաստ է շարունակել քննարկել Ռուսաստանի առաջարկները Երևանի հետ խաղաղության գործընթացի վերաբերյալ». Հաջիև

«Ադրբեջանը պատրաստ է շարունակել քննարկել Ռուսաստանի առաջարկները Երևանի հետ խաղաղության գործընթացի վերաբերյալ». Հաջիև
Տարածաշրջան
19:15, 29 март 2024
 Հայաստանը պետք է լուրջ քաղաքական պատրաստակամություն դրսևորի Ադրբեջանի հետ խաղաղության և հարավկովկասյան տարածաշրջանի վերափոխման համար։ Այս մասին չինական Phoenix հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը պատրաստ է շարունակել քննարկել Երևանի հետ խաղաղության գործընթացի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները. «Ռուսաստանը մեր հարևանն ու գործընկերն է և լավ առաջարկներ է ներկայացնում։ Ադրբեջանը պատրաստ է նաև շարունակել քննարկումները Ռուսաստանի առանձին քաղաքներում»։ «Մենք ունենք խաղաղության պայմանագրի և կովկասյան տարածաշրջանի խաղաղ վերափոխման ռազմավարական պարամետրեր, սա ավելի քան ակնհայտ է և նկատելի»,- ընդգծել է նախագահի օգնականը՝ ցավով նշելով, որ Հայաստանը հրաժարվում է Ռուսաստանի առաջարկած հարթակից։

«Հայկական կողմը նաև պետք է նման պատրաստակամություն դրսևորի՝ անպետք և անօգուտ պատրվակներ փնտրելու, ինչպես նաև տարածաշրջանից դուրս հակաարդյունավետ աշխարհաքաղաքական ինտրիգների մեջ ներգրավվելու փոխարեն»,- հավելել է Հիքմեթ Հաջիևը։